Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հնարավոր է դատել ադրբեջանցի գերիներին. Կարմիր Խաչ. АПА

Հոկտեմբեր 22,2014 13:36

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված մեկնաբանություններ է արել:

Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան նշել է, որ իրենք տեղյակ են ադրբեջանցի գերիների դեմ նախապատրաստվող դատական գործընթացից.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է այդ անձանց և իրենց ընտանիքի հետ կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծում: Ժնևյան կոնվենցիաների համաձայն, ձերբակալված անձանց նկատմամբ պետք է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերվի և նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծվեն: Միջազգային մարդասիրական իրավունքը չի բացառում մեղադրյալների նկատմամբ դատական գործընթացի հնարավորությունը: Սակայն, միևնույն ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքը դատավարության հետ կապված իրավական երաշխիքներ է մշտապես պահանջում», – ասել է Հուսեյնովան՝ նշելով, որ դատական գործընթացի վերաբերյալ Կարմիր խաչը որևէ մեկնաբանություն չի տալիս:

Այս տարվա հուլիսին Քարվաճառում վնասազերծվել էր 3 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբ: Նրանցից մեկը՝ Հասան Հասանովը, սպանվել էր: Մյուս երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, դատարանի առաջ կկանգնեն Ստեփանակերտում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031