«Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկեր: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս ՀՀ-ն չի զլացել ընդգծել իր համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,-հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության նոր մանդատ կստանա և ԵՏՄ-ին միանալուց հետո հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀ-ն կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, այսպես պատասխանեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա հավելեց. «Հայաստանի՝ Եվրամիության հետ գործընկերության շարունակականության ցանկությունը արտացոլվեց Վիլնյուսի գագաթաժողովին հայտարարության տեսքով: Այն բավականին հավակնոտ ու ստույգ շարադրված հայտարարություն էր, որում հստակորեն նշված են ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության ոլորտները»:
Դեսպանը նշեց, որր դա ընկալվեց առանց երկիմաստությունների և հայտարարվեց, որ ՀՀ-ին պետք է հնարավորություն ընձեռել ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ չմոռանալով այն անհրաժեշտությունը, որից ելնելով ՀՀ-ն կայացրեց որոշում ԵՏՄ-ին անդամակցելուն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ