Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոխորհրդարանի Սախարովի անվան մրցանակի եզրափակիչ փուլ էր անցել, բայց մրցանակը տրվեց կոնգոյացի բժիշկ Դենիս Մուկվեգեին, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Այդուհանդերձ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ Եվրախորհրդարանի պատվիրակություն է մեկնելու Ադրբեջան, որը մտադիր է հանդիպել և աջակցություն ցույց տալ Սախարովի անվան մրցանակի եզրափակիչ անցած քաղբանտարկյալ Յունուսին:
Հեղինակավոր մրցանակի վերջին փուլ էր անցել նաև Ուկրաինայի «Եվրոմայդան» շարժումը:
Մուկվեգեն մրցանակին է արժանացել կանանց իրավունքների պաշտպանության համար: Նրա օգտին միաձայն քվեարկություն է եղել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ