Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Թող ԱԱԾ-ն զբաղվի, օրինակ, Զարուհի Փոստանջյանով ու…». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 22,2014 12:54

Տեղեկատվական անվտանգության մասնագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ չնայած համոզված է, որ թշնամին օգտվում է մեր ընդդիմադիրների ելույթներից, բայց դա իրեն հիմք չի տալիս ասելու, թե խորհրդարանում կան թշնամուն ծառայող պատգամավորներ: Իսկ եթե, իրոք, մեր ազգային անվտանգությանը առնչվող հարցեր են բարձրացվում, գաղտնի տվյալներ են հրապարկվում, ապա Քոչարյանը կարծում է, որ նման մտավախություն ունեցողները պետք է դիմեն ազգային անվտանգության ծառայությանը, որն էլ կբացահայտի «նավթադոլարներով» վճարվողներին:

«Թող ԱԱԾ-ն զբաղվի, օրինակ, Զարուհի Փոստանջյանով ու բացահայտի, որ նա եվրոպաներում կամ մեկ այլ տեղում հանդիպել է ադրբեջանցիներին եւ ինչ-որ քայլերի դիմաց գումարներ ստացել: Եթե կլինեն ապացույցներ, որ տվյալ պատգամավորը նման գործունեությամբ է զբաղված, ուրեմն նրան պետք է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու բանտարկել: Բայց առանց նման ապացույցների ճիշտ չէ եզրահանգումներ անել, քանի որ պետական դավաճանության մեջ մեղադրելը լուրջ մեղադրանք է»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031