«Չորս տարին և’ երկար և’ կարճ ժամկետ է»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ավարտի առիթով հրավիրված ասուլիսում:
Նա նշեց, որ իհարկե, կարելի է միշտ ավելին անել, սակայն «ֆրանս–հայկական երկխոսությունն անհամեմատ ավելի խորացել է»: Այնուհետև շեշտեց, թե իրեն բացառիկ հնարավորություն է ընձեռվել և բախտ վիճակվել ՀՀ-ում ներկա լինել Ֆրանսիայի երկու նախագահների այցերին:
Հետո ասաց, թե մեկնում է Հայաստանից «բավականին ոչ նվազ կարևոր իրադարձության նախօրեին, խոսքը Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին է»:
Պարոն դեսպանը կարևորեց տնտեսական,մշակութային, կրթական ոլորտներում իրագործված ծրագրերը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Անրի Ռենոյին արդեն հաջորդ շաբաթվանից կփոխարինի մեկ այլ դեսպան, որի միայն անունն է հայտնի այս պահին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ