Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե՞ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճը» իշխանության մեջ էին մի տեսակ՝ «ավտոպիլոտով». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 22,2014 12:33

ԲՀԿ խմբակցության քարտուղարը, վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, նշել է, որ Հայաստանում մեկ միլիոն մարդ աղքատ է, սակայն նրա խոսքով, ըստ հարցումների, քաղաքացիների զգալի մեծամասնությունն իր առաջնահերթ դժգոհությունների շարքում մատնանշում է ոչ թե սոցիալական վիճակը, աղքատությունը կամ գործազրկությունը, այլ անարդարությունը, կոռուպցիոն իրավապահ համակարգի հանդեպ ունեցած անվստահությունը:

Ասել, թե դա այդպես չէ, կնշանակի մեղանչել իրականության դեմ: Հարկավ, ե՛ւ իրավապահ ու դատական համակարգերի կոռումպացվածության խնդիրը կա, ե՛ւ աղքատությունը, ե՛ւ գործազրկությունը, եւ՛ մնացած արատներն ու անընդունելի երեւույթներն էլ:

Բայց տվյալ պարագայում դա հարցի մի կողմն է: Մեզ ամենեւին երկրորդական չի թվում, որ այս ամենի մասին հայտարարում, խոսում է ԲՀԿ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, ի դեպ, կուսակցական դիրքորոշում, խմբակցության տեսակետ:

Ինքնըստինքյան հարց է ծագում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ ստեղծվել է որպես իշխանական ուժ եւ «ծննդյան օրից» մինչեւ բոլորովին վերջերս եղել է այդ նույն իշխանության մեջ, կառավարության կազմում, նախարարական պորտֆելներ է ունեցել, այդ թվում՝ սոցիալական հարցերի նախարարի, մի՞թե դույզն-ինչ պատասխանատու չէ այդ նույն աղքատության, գործազրկության, անարդարության ու մյուս արատավոր երեւույթների համար:

Թե՞ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճը» իշխանության մեջ էին մի տեսակ՝ «ավտոպիլոտով», իսկ մնացած ամեն ինչի համար պատասխանատու են մնացյալ բոլորը, ով ասես, միայն… ոչ իրենք:

Թե՞ խոտը հակավորելու թել եւ կարտոֆիլի սերմացու բաժանելը եւ շահառուներին կամ նրանց մի մասին կուսակցական գրելը արդեն «հանում» է աղքատության համար պատասխանատվությունը:

Կոռուպցիոն կամ կոռումպացված դատական եւ իրավապահ համակարգի մասին: Այստեղ եւս պետք է լիովին համաձայնել ԲՀԿ ներկայացուցչի ձաղկող բնորոշումների հետ, բայց, համաձայնելով հանդերձ, մեկ-երկու վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել:

Թեպետ, ուրիշ էլ ո՞ր ուժի, եթե ոչ հենց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը պիտի խոսեր կոռումպացված իրավապահների ու դատավորների մասին: Իրենք, հիրավի, տեղ ունեն խոսելու, եւ ժողովրդական խոսքով ասած՝ «ձայները տաք տեղից է ելնում»:

Ինչո՞ւ: Դե, թեկուզ այն պատճառով, որ, օրինակ, Հրազդանում հրազենի գործադրմամբ «հարաբերություններ պարզող» պատգամավորը ամենեւին էլ ԲՀԿ-ից չի եղել: Հա, ու ոչ էլ պատգամավոր Կարո Կարապետյանն է (մամուլում հիշատակվում է որպես «Յուվեցի Կարո») «Բարգավաճից»…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031