Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանը ԲՀԿ-ին հորդորում է եռյակի գործընկերոջ «դուշմանական բառապաշարից» զերծ մնալ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2014 12:24

«Ես հանգամանքների բերումով խորացած չեմ, թե ի՞նչ սցենար է մտածված, բայց մի բան գիտեմ, բոլորը դժգոհ են իրավիճակից, բացի նրանցից, ովքեր ԱԺ-ում են նստած, ու դա միշտ իշխանության դեմ է ուղղվում: Եռյակն, ի դեմս այս հավաքի, ուզում է իշխանություններին ասել այն, ինչը որ ժողովուրդը պետք է ասեր: Կստացվի`լավ, չի ստացվի`ժամանակը ցույց կտա»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ամսի 24-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ ասաց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա դիտարկումներին հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն` ասելով. «Հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ բոլորը գոհ լինեն: Համաձայն չեմ, որ բոլորն են դժգոհ, բայցի նրանցից, ովքեր ԱԺ-ում են: Անցած նստաշրջանին դուք գոհերի՞, թե՞ դժգոհների շարքում էիք: Իհարկե, կան խնդիրներ, մենք դրանք չենք ժխտում, պետք է աշխատենք, որ շտկենք իրավիճակը»:

Հարցին`հնարավո՞ր է եռյակը ֆորս մաժորային իրավիճակ ստեղծի, Վարդան Բոստանջյանն ասաց, որ նման իրավիճակները միայն հասարակությունը կարող է առաջացնել: Եթե լայն կոնսոլիդացիա չլինի, ֆորս մաժորներ հնարավոր չեն: Նրա կարծիքով եռյակի շարժումը, դեմ է Սահմանադրական բարեփոխումներին, որպես ածանցյալ, իսկ խնդիրը ՀՀԿ-ի վերարտադրությունը կանխելն է:

Եռյակն այն ո՞ւժն է, որն ի զորու է դա անել`հարցին էլ բանախոսները միաբերան արձագանքեցին. «Կյանքը ցույց կտա»:

Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց նաեւ, որ նախագահն ասել է, որ երրորդ անգամ չի առաջադրվելու եւ եթե դառնանք խորհրդարանական, ինքը վարչապետ չի դառնալու: «Այս նոր կառավարման ձեւը ավելի կոլեգիալ կառավարման համակարգ է առաջարկում»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դառնալով եռյակի հնարավորություններին, Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ամսի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ անկազմակերպ հավաք էր, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժը փորձում էր վերմակն իր վրա քաշել. «Ես չեմ կարծում, որ մի քանի օրում այդ ամենը կազմակերպված տեսք ստանա: Գագիկ Ծառուկյանը էվոլյուցիոն զարգացումների կողմնակից է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Այնուհետ բանախոսները հիշեցին միմյանց քաղաքական ուժերի անցյալը, միմյանց մեղադրեցին ընտրությունների ժամանակ «փող բաժանելու» մեջ: Վարդան Բոստանջյանը ՀՀԿ-ին նաեւ երկիրը թալանելու մեջ մեղադրեց: Մկրտիչ Մինասյանը Վարդան Բոստանջյանին հորդորեց բառապաշարը ընտրել ու եռյակի գործընկերներից մեկի «դուշմանական բառապաշարը» չորդեգրել, քանզի իր կարծիքով, ԲՀԿ-ն կոնստրուկտիվ ուժ է եղել միշտ էլ: Մկրտիչ Մինասյանը նկատի ուներ ԲՀԿ-ի ներկայիս գործընկեր ՀԱԿ-ի բառապաշարը որդեգրելը:

Երկու գործիչներն էլ կողմ արտահայտվեցին այս իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ընտրությունը: «Ես բարկանում եմ, որ ասում են`ինչո՞ւ ԵՄ չգնացինք, կարծես էնտեղ մեզ գրկաբաց սպասում էին հա՞»,- ասաց Վարդան Բոստանջյանը` հավատացնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում դրական հեռանկար տեսանելի է Հայաստանի զարգացման համար: Մկրտիչ ՄԻնասյանն էլ հավելեց, որ այս պարագայում Հայաստանը հնարավորություն է ստանում երկու միությունների`ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031