Սուքիաս Ավետիսյան- ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
– Ձեր կարծիքով, իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ում քանի՞հոգի կմնա։
– Ո՞ր իշխանափոխության մասին է խոսքը, որ թվի։
– Կապ չունի՝ իշխանափոխության մասին եմ հարցնում։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ ՀՀԿ-ականների մեծ մասը կմնան, որովհետեւ այն ժամանակ, որ ՀՀԿ-ն իշխանություն չի ունեցել, ՀՀԿ-ականները եղել են։
– Բայց ՀՀԿ-ում նաեւ նրանք են, որոնք ՀՀՇ-ի իշխանության ժամանակ ՀՀՇ-ական էին, հիմա ՀՀԿ-ն է իշխանության՝ դարձել են ՀՀԿ-ական։
– Միգուցե նաեւ։ Այսպես չեմ կարող թվարկել։
– Եթե վաղը արտահերթ ընտրություններ լինեն, առնետավազքը շատ կլինի՞։
– Չեմ կարող ասել: Դա պիտի առնետներից հարցնեք։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում