Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էին հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք այն հենապատերն էին, որոնք հատվածաբար քանդվել ու շարքից դուրս էին եկել: Բարեկարգման արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է դրանց նպատակային նշանակությունը:
Հիմնանորոգման ընթացքում ոչ միայն քարաթափված հատվածներն են վերականգնվել, այլև կառուցվել են ջրահեռացման նոր համակարգեր, որոնք կկանխեն ոռոգման և անձրևաջրերի ներթափանցումը հենապատեր:
Երևանի քաղաքապետարան