ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «ՉԻ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ պատերին զգուշացնող գրություններ փակցնելուն, ասաց, որ տեղի ունեցածը նախապատմություն ունի։ Վերջինս պատմեց, թե այն լրագրողները, որոնք չէին կրում հավատարմագրերը, ինքն անձամբ մոտեցել եւ ասել է, որ հավատարմագրման կարգի համաձայն՝ հավատարմագիրը պետք է կրել:
«Դրա մասին համապատասխան նշում կա նաեւ հավատարմագրի հետեւի հատվածում։ Սակայն որոշ մարդիկ ուղղակի կարգը չգիտեին կամ մեջբերումներ-հիմնավորումներ էին ուզում՝ ինչու պետք է կրել հավատարմագիրը։ Հետո պատճառաբանություններ բերվեցին, թե թելեր չկան, ու իրենք չեն կարող հավատարմագիրը ամրացնել, դրա համար բաժանվեցին լրացուցիչ թելեր, որից հետո սկսվեց լրագրողական մեծ համայնքի փոքր հատվածի ընդվզումը. որոշ լրագրողներ մտածեցին, որ իրենք արտոնյալ են եւ չեն կրելու հավատարմագիրը: Վերջին նախազգուշացմանը հաջորդեց իմ զանգը կոնկրետ խմբագիրների, որոնց լրագրողները շարունակում էին չկրել հավատարմագիրը։ Ասացի, որ դա կարգի խախտում է եւ զգուշացրի հետագա գործողությունների հնարավորության մասին, այն է՝ հավատարմագրումից զրկելը, ինչը դարձյալ հաստատված է կարգով։ Սա մասամբ արդյունք տվեց։ Որպես վերջին ծանուցում՝ փակցրեցինք արդեն հայտարարությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում