Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:
Մեկնած օպերատիվ խումբը 1938 թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն