Եթե եռյակի (այն ժամանակ քառյակ էր) մտադրություններն իրապես լուրջ էին, ապա դեռ հայտնի 12 կետերի առաջադրման օրվանից ոչ իշխանական ուժերը պետք է քննարկած-մշակած լինեին իրենց հետագա քայլերի բոլոր տարբերակները։ Մինչդեռ կառավարությանը տրված ժամկետի ավարտին հետեւած մարզային հավաքներից հետո անգամ եռյակը չկարողացավ հանգել մեկ միասնական դիրքորոշման եւ այն հնչեցնել հոկտեմբերի 10-ի հանրահավաքում։
Այնպիսի տպավորություն է, որ եռյակում որոշումները կայացվում են՝ ելնելով իրենց առաջնորդների այդ օրվա տրամադրություններից կամ տեսած երազից։ Ընդ որում, հատկապես հոկտեմբերի 10– ի հանրահավաքում հարթակին կանգնածների անկազմակերպ պահվածքը, Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ մնացած ելույթն ու մյուս առաջնորդների հետ քննարկման անհաջող փորձը, Գագիկ Ծառուկյանի՝ հաջորդ հանրահավաքում խոսելու խոստումը եւ Տեր-Պետրոսյանի՝ իր ընդդիմախոսներին (այդ թվում եւ՝ Րաֆֆուն) «սաստելու» ոճը որեւէ տեղ չթողեցին՝ համոզելու, թե եռյակն իր միասնական օրակարգը չի հրապարակում՝ ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու համար։ Բոլորի համար պարզապես ակնհայտ դարձավ, որ հարթակին կանգնած երեք ուժերի միջեւ տարակարծություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում