Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը դիմելո՞ւ է ԱԱԾ-ին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2014 11:38

ՄԻՊ զեկույցի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը երեկ ԱԺ-ում անցավ բուռն մթնոլորտում: Նախօրեին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում քննադատական ելույթներ էին ունեցել: Փոստանջյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ դատավճիռ կարդաց, նրան մեղադրեց պետական դավաճանության մեջ, ու նրա բարձրախոսը նիստը նախագահողները կեսից անջատեցին: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել էր Մարտի 1-ի ու Սերժ Սարգսյանի իշխանավարման օրոք տեղի ունեցած մի շարք սպանությունների մասին:

Այդ ամենը մտքում պահել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ դավաճանության դասական օրինակի են նախօրեին ականատես եղել, ապա հայտարարեց, որ «հայոց պառլամենտի ամբիոնը ծառայեցվել է նրան, որ կեղծ նյութեր են տրամադրվել ադրբեջանցիներին»:

Ավելի ուշ թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Վահրամ Բաղդասարյանին.

– Պարոն Բաղդասարյան, դիմելո՞ւ եք ԱԱԾ-ին ու մյուս պատկան մարմիններին ձեր նկարագրած մարդկանց ու նրանց «լրտեսական» գործունեությունը կանխելու համար։

– Դա իմ գործը չէ։ Ես ուղղակի իմ կարծիքն եմ ասել։

– Բա Ադրբեջանից ֆինանսավորում ստացող ու Աժ-ում «դավաճանական» ելույթ ունեցող մարդիկ չե՞ն պատժվելու:

– Եթե հաստատվի՝ բնականաբար։

– Այդ դեպքում՝ եթե հաստատված չէ, ինչպե՞ս եք ԱԺ ամբիոնից հայտարարել, որ մարդիկ դրսից փող են ստանում ու ադրբեջանահաճո հայտարարություններ անում։ Կամ եթե տեղեկություններ ունեք, պետք է ԱԱԾ-ին դիմեք, չէ՞։

Այս հարցին այլեւս Բաղդասարյանը չպատասխանեց, պարզապես հեռացավ։
Բաղդասարյանի խոսքերը երեկվա հայտարարությունների ժամին գրեթե նույնությամբ կրկնեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը. նա ասաց, որ նման հայտարարությունները միտում ունեն շիկացնելու մթնոլորտը փարիզյան հանդիպումից առաջ. «Այստեղից այնպիսի պիտակներ են տալիս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին, որը բնականաբար որպես հաղթ աթուղթ կօգտագործվի ադրբեջանական
պրոպագանդայի կողմից։ Սա ոչինչ է, քան տարրական դավաճանություն»,- ասաց Գեղամյանը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031