Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Մեր կարիքը միշտ է զգացվում եւ զգացվելու է». «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2014 11:10
Agvan Vardanyan

Եռյակ -ՀՅԴ հարաբերություններում լարվածությունն աճում է։ Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հետ համագործակցելու կոնտեքստում։ Այս թեմայով զրուցեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, ով հավատացած է, որ որոշ ժամանակ կանցնի, կրքերը կհանդարտվեն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։

– Եթե Սահմանադրականի հարցը հանվի օրակարգից, հնարավո՞ր է, որ եռյակը նորից քառյակ դառնա։

– Դուք մեր սկզբունքը հրաշալի գիտեք. այն հարցերում, որտեղ քաղաքական ուժերը քննարկում եւ գալիս են համաձայնության, այդ համագործակցությունը միշտ էլ հնարավոր է։ Դա չի նշանակում քարացած ձեւաչափ։ Հիմա տեսե՛ք, նույն 12 կետերի հետ կապված, մենք ունեինք հստակ պայմանավորվածություն՝ քառյակով ամփոփելու եւ ներկայացնելու եզրակացությունը։ Ցավոք, մեր գործընկերները գնացին այլ ճանապարհով՝ Դաշնակցության հետ չհամաձայնեցնելով իրենց քայլերը։ Դա իրենց իրավունքն է։ Աստված իրենց հետ։

Վերջին երկու դեպքերը, երբ որ մեզ առաջարկում էին հրատապ լուծվող հարցերը քննարկել, մենք ասացինք, որ եթե մի հարց մեզ հետ չեք քննարկել, եթե մի փաստաթղթի ձեւավորմանը մենք մասնակից չենք եղել, հիմա բերել եք, որ ստորագրենք… Էստեղ նաեւ մի նուրբ պահ կա՝ ինչ-որ առումով փորձել քառյակի տպավորությունը վերականգնել։ Եռյակի հանրահավաք եղավ, հանրահավաքում հայտարարվեց քառյակ, հաջորդ օրը եռյակը նիստ արեց, ասաց՝ եռյակ է, քառյակ չկա… այստեղ ներքին խմորումների հարց է։ Բայց բերել մեզ ասել՝ այս թղթի տակ ստորագրեք, դա մեր ոճը չէ, որեւէ մեկը չի կարող մեզ հետ խոսել նման փաստի առաջ կանգնեցնելու ոճով։

– Այսինքն՝ ձեր (ՀՅԴ-ի) կարիքը զգացվո՞ւմ է եռյակում։

– Մեր կարիքը միշտ է զգացվում եւ զգացվելու է, եւ բոլորն են զգալու մեր կարիքը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031