Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրասիական ձնծաղիկները. «Ժամանակ»

Հոկտեմբեր 22,2014 11:06

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խորհրդարանական ագրեսիվ ելույթը, որը վիրավորանքներով լեցուն է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորների հասցեին, զարմացրել է շատերին:

Բանն այն է, որ Բաղդասարյանը սովորաբար աչքի չի ընկել նման ագրեսիվ և վիրավորական բառապաշարով, և այդ պատճառով էլ նրա «շմայսիզացիան» անակնկալ է եղել շատերի համար: Սակայն հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում նման դրսևորումներն ու տրանսֆորմացիաները անակնկալ չպետք է լինեն, քանի որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը, Հայաստանին ընդունել են մի ակումբ, որտեղ իշխանական ագրեսիան նորմ է, որտեղ այլակարծությունը, ազատամտությունը, կարծիքների և խոսքի ազատությունը հավասարեցվում են լրտեսության և օտարերկրյա գործակալության: Հայաստանին այդ ակումբ են ընդունել, և դա նշանակում է, որ լիովին ազատվել են իշխող մեծամասնության ձեռքերը:

Ընդ որում` Հայաստանն այդ ակումբ է ընդունվել առանց որևէ քաղաքական դիմադրության: Մի քանի հարյուր քաղաքացիներին էլ, որ փորձել են արտահայտվել Եվրասիական միության անդամակցության դեմ, հենց Հայաստանի քաղաքական մակարդակներում էլ հավասարեցրել են մի քանի տասնյակի և որակել կամ անվանարկել միտք պղտորող ջղաձգվողներ:

Այսինքն` եթե հանում ենք միտք պղտորող մի քանի տասնյակ ջղաձգվողներին, ապա արձանագրում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը, այսինքն` ռուսական կայսրության մոդիֆիկացված տարբերակին Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է, ըստ էության, համազգային կոնսենսուսի պայմաններում` գրեթե այնպես, ինչպես որ քվեարկվել էր անկախության հանրաքվեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ 94 տոկոս «այո»:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031