Թե ինչ տրամադրություններ են տիրում ազատամարտիկների շարքերում, որ դեպքում նրանք կանջատվեն քաղաքական ուժերից, ինչ ժամկետներում են պատկերացնում ռեժիմից ազատվելու գործողությունները եւ ինչ քայլերով, զրուցեցինք դաշինքի անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ։
– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք տրամադրված հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված։
– Ես բազմիցս ասել եմ՝ ես վստահում եմ շարժման առաջնորդներին, իրենք նորմալ առաջնորդներ են, մանավանդ Լեւոն Տեր–Պետրոսյան կա, Գագիկ Ծառուկյան… Ինչքան ժամանակ է՝ տեսնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը, վստահ եմ՝ Ծառուկյանն էլ չի խաբում ժողովրդին։ Եթե խաբելու լիներ, կմնար Սերժի հետ, իրար հետ կշարունակեին։ Ինձ թվում է՝ ինքն էլ է գտել, որ էսօր երկրում պետք է փոփոխություն լինի։ Մենք, այո, սահմանադրական ճանապարհի կողմնակից ենք, ու ժողովրդի քանակն էնքան է լինելու հանրահավաքին, որն ազդելու է թե հարթակի, թե իշխանությունների վրա։
– Հոկտեմբերի 24-ին եթե Ծառուկյանն իշխանափոխության մասին իր պատրաստակամությունը չհայտնի եւ դարձյալ ասելիքը թողնի մյուս հանրահավաքին, ինչպես նախորդ անգամ, ազատամարտիկներն է՞լ են սպասելու հաջորդին։
Կարդացեք նաև
– Ես «եթե»–ներով չեմ առաջնորդվում, իրավիճակը հստակ տեղում կերեւա, ես ինքս էլ իրավիճակին տիրապետելու կարողություն ունեմ, ես վստահ եմ՝ 24– ը բեկումնային է լինելու, ես ակնկալիքներ ունեմ, որքան որ ես ինֆորմացիա ունեմ, գոնե բավարարում է, որ ես հստակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդի հույսերը կիրականանան:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում