Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ չէ պատժել քաղաքացիներին խոշտանգող պետական պաշտոնյաներին». «Ժամանակ»

Հոկտեմբեր 22,2014 10:45

Հանրապետականը դեմ է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին օրենքով փոխհատուցում տրամադրելուն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը որպես հիմնական պատճառաբանություն նշում է ֆինանսների բացակայությունը: Արդյոք ֆինանսական սղությա՞մբ է պայմանավորված նրանց դիրքորոշումը, թե՞ քաղաքական խնդիրներով:

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ այս հարցն առաջ քաշելը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ եթե պայմանականորեն ընդունենք, որ Մարտի 1-ի բացահայտումը պատշաճ չընթացավ, գոնե արդարացի փոխհատուցման սկզբունքը գործի. ամեն ինչ պիտի փոխհատուցվի՝ և՛ բարոյական վնասը, և՛ մարդկային կորուստը, և՛ սոցիալական արդարությունը պիտի համաչափորեն ներառվեն որպես պետության հիմնահարցեր:

«Այս տեսանկյունից կարևորում եմ փոխհատուցման հարցը: Զարմանալին այն է, որ ամեն ինչի համար կարող են գումարներ վատնել, բայց այդ կարևոր հարցը երկրորդական պլան մղել: Ես համաձայն չեմ ՀՀԿ-ի դիրքորոշմանը և կարծում եմ, որ այդ դիրքորոշումը չի բխում հիմնահարցերի ճիշտ լուծման դիրքերից»,- հավելեց նա:

Ի՞նչ կփոխվի, եթե նման օրենք ընդունվի: Գուցե անուղղակի կընդունվի Մարտի 1-ի հանցանքը, և գուցե նման դիրքորոշման պատճառը ոչ թե ֆինանսականն է, այլ վախերն են, թե ինչ կբացահայտվի այդ օրենքի ընդունմամբ: Զրուցակցիս դիտարկմամբ՝ պետության մեջ ցանկացած իրավիճակ վերլուծում ենք պետական մարմինների գործողությունների իրավաչափության տեսանկյունից: Նա չբացառեց, որ իրենց ամենից մտահոգողն այն հարցն է, որ նման պարտավորություն ստանձնելով՝ անուղղակիորեն ընդունում են պետական մարմինների կողմից բռնության կիրառման փաստը և պատճառահետևանքային կապը հասցրածի և հետևանքի միջև: Այս տեսակետից, գուցե հենց այդպես էլ մտածում են, և «արդարացի» է նրանց այդ մտավախությունը, որովհետև իրականում դրանց մեջ իսկապես կապ կա:

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031