Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տեղացի բռնցքամարտիկ Վիդո Լոնչարը, համաձայն չլինելով երկրորդ ռաունդում իրեն տեխնիկական նոկաուտ գրանցած մրցավարի որոշման հետ, հենց ռինգում հարձակվել է վերջինի վրա, նոկաուտի ենթարկել ու դրանից հետո էլ շարունակել դաժանորեն հարվածել ռինգի հատակին հայտնված մրցավարին: Միայն մարտավկաներից մեկի արագ կողմնորոշվելու շնորհիվ է հնարավոր եղել կանխել հնարավոր ողբերգությունը (մարտավկան հասցրել է խուլիգան մարզիկի ոտքից քաշել ու հանել ռինգից):
Հիմա բռնցքամարտիկի նկատմամբ ոչ միայն քրեական գործ է հարուցվում այլեւ նրան սպառնում է ցմահ որակազրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ