Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինական մայդանում տեղի ունեցած հեղաշրջման մեջ աղանդները վճռորոշ դեր խաղացին». Վլադիմիր Ռոգով

Հոկտեմբեր 21,2014 21:03

«Այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանում էր ավետարանի քարոզիչ Բեննի Հինը, որին կրոնական կազմակերպություններից մեկի  բեմում ողջունելիս ավետարանական ընտանիքի անդամներն ասել էին, թե հաջորդ հանդիպումը կկայանա այլ՝ ավելի ազատ Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, որը սա դիտարկում է որպես իշխանափոխության կոչ:

«Կրոնական կառույցները շատ են ակտիվացել: Վերջին շրջանում արտասահմանցի քարոզիչներ են այցելում Հայաստան: Ճիշտ է, այդ ակտիվությունը միշտ էլ եղել է, բայց իրենց անպատժելիությունը հաշվի առնելով՝ նրանք արդեն «դուրս են գալիս իրենց ջրերից»,- ասում պարոն Ամարյանը:

«Արդեն մեկ տարի է՝ «Համահայկական ծնողական կոմիտեն» պայքարում է այլ երկրների կողմից ստեղծված այն կառույցների դեմ, որոնց բուն նպատակն է քայքայել մեր արժեհամակարգը, կրոնն ու ազգային ինքնությունը,- ասում է կոմիտեի նախագահ Արման Բոշյանը,- դա վերաբերում է նաև աղանդներին, որոնք արտերկրում մշակված կառույցների սխեմաներ են, և որոնց բուն նպատակը մեր կրոնը քայքայելն է ու Հայ-առաքելական եկեղեցու դերի նվազեցումը հայ հասարակության մեջ»:

Ա. Բոշյանն ասում է, որ հիպնոսացման, նրա բնորոշմամբ՝ զոմբիացման տարրական մեխանիզմներ կիրառելով՝ Հայաստանում ձևավորվել է մի հսկայական բանակ, որը մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո գործում է միայն մեկ ուղղությամբ՝ քարոզել այլասերվածության բոլոր հնարավոր դրսևորումները. «Ի՞նչ կարող ենք մենք անել վաղը, երբ 350 հազար աղանդավորներ (ըստ պարոն Ամարյանի ունեցած տվյալների), որոնք գտնվում են Հայաստանի պետական համակարգից դուրս, քարոզչության միջոցով ոչ միայն արժեզրկեն հային ու հայկական կրոնը, այլև ապակայունացնեն իրավիճակը Հայաստանում՝ հօգուտ այլ պետությունների»,- հարցնում է Արման Բոշյանը:

Լուծումը, ըստ նրա, մեկն է՝ փոխել օրենսդրությունը և արգելել այլասերության քարոզչությունը:

Լրագրողների հետ հանդիպման էին եկել նաև Մշակութային, գիտական, աշխարհաքաղաքական և տնտեսական համագործակցության միջազգային ֆորումի նախագահ Վասիլիե Մանչիչը (Սերբիա) և Սլավոնական գվարդիա կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ռոգովը (Ուկրաինա):

«Հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի և Սերբիայի գունավոր հեղափոխություններում հիմնական գործունեություն ծավալողները, «սև գործերի» կատարողները աղանդավորական կառույցներն են եղել, ուստի ճիշտ համարեցինք նրանց ևս հրավիրել»,- բացատրեց Ա. Ամարյանը:

«Եթե խոսենք աղանդների դերի մասին, պետք է ասեմ, որ ուկրաինական մայդանում տեղի ունեցած հեղաշրջման մեջ դրանք վճռորոշ դեր խաղացին,- ասում է Վլադիմիր Ռոգովը,- ի սկզբանե հեղափոխության առաջին գծում կանգնած էին երիտասարդ առաջնորդների դպրոցի անդամները, որոնք անուղղակիորեն կապված են կրոնական կազմակերպությունների հետ: Այս հեղափոխության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ակսենի Յացենյուկը, սաենթոլոգիական եկեղեցու անդամ է: Հոգևոր ոլորտում մեր օրենսդրությունը չափազանց ազատական է: Ուկրաինայի «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին» օրենքի նախնական տարբերակը, որը փորձում էին ընդունել, ոչ այլ ինչ էր, քան «Խղճի  ազատության մասին» օրենք, որը թույլ էր տալիս անել ամեն ինչ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչու չեք ասում նաև որ մեր եկեղեցին երանելի նիրհի մեջ է, վայելում է իր դիրքերը, ակտիվության և պայքարի ոչ մի նշան ցույց չի տալիս, վայելում է իր կարծեցյալ մենաշնորհային դիրքը: Նրանց ակտիվությունը մշակված է հազար ու մի ինստիտուտների կողմից, իսկ մերոնք ապավինում են ճշմարիտ խոսքի ուժին և ավանդության կենարար հյութին: աղանդների ակտիվության առաջին պատճառը եկեղեցու պասիվությունն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031