Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները որակում է սադիզմ:
«Կույր մարդուն թողնել փողոցի բանուկ հատվածում եւ տանել նրա ուղեկցորդին ու թքած ունենալ՝ ինչ պետք է անի այդ մարդը, մեկ բառով կարելի է որակել սադիզմ ու հանցագործություն: Եթե այնտեղ չլինեին քաղաքացիներ, որոնք օգնեին Ալեք Ենիգոմշյանին, կարող էր լինել վթար կամ հարց է առաջանում՝ ինչպես նա պետք է հասներ տուն: Ոստիկանությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ չունենք ոստիկանություն, ունենք միլիցայություն, այսօրվա ոստիկանն էլ խորհրդային միլիցիայի վատ տեսակն է: Նման վերաբերմունք ցուցաբերել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, որը ամբողջ իր կյանքը նվիրել է հայ դատին, մեր ազգին, ԱՍԱԼԱ-ի զինվոր է եղել, ու սա տեղի է ունենում ցեղասպանության 100 ամյա տարելիցից առաջ, երբ ռեժիմը ամբողջ աշխարհին արդարության կոչեր է ուղարկում, միաժամանակ արդարության մարտիկին նսեմացնում ու ճնշում է»,- ասաց ակտիվիստը:
Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Ալեք Ենիգոմշյանի հետ նման կերպ վարված ոստիկանների նկատմամբ սկսված ծառայողական քննությունից, նա ծառայողական քննությունը դեմագոգիա համարեց. «Կատարվել է քրեական հանցագործություն, գործողություն, որը վտանգում է մարդու կյանքն ու առողջությունը: Չի կատարվել փոքրիկ կարգապահական սխալ, որ ծառայողական քննությունը պարզի, պետք է քրեական գործ հարուցվի: Իսկ ծառայողական քննություններին ծանոթ ենք, բազմաթիվ անգամ դիմել ենք, զրո արդյունք: Ոստիկանության որեւէ բաժին մյուս բաժնի աշխատակցի նկատմամբ արժանի քայլեր չի անի, հնարավոր է նկատողություն տան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
որ ասես երկիրը երկիր չի, լիքը նեղացողներ կհայտնվեն
ռոզովի պիժամով “սիրուն” “աղչիկ” 😀 😀