Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել են ամբողջական հրադադարի ռեժիմի պահպանման և հրետանային ուժերի չգործարկման անհրաժեշտությունը:
Ինչպես փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, այդպիսի կարծիք երկրների ղեկավարները հայտնել են այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Նախագահները նաև քննարկել են գազի հարցը:
«Հաշվի առնելով օրերս Միլանում մի քանի ձևաչափերով տեղի ունեցած բանակցությունները՝ կողմերը կարծիքներ են փոխանակել գազի հետ կապված հարցերով», – ասված է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը հաստատվել է սեպտեմբերի 5-ին, սակայն դրանից հետո հակամարտող կողմերը միմյանց մեղադրում են ռեժիմը խախտելու մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ