Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության շենքին ձվերով խփած ակտիվիստին բաց են թողել

Հոկտեմբեր 21,2014 18:52

«Նախախորհրդարանի» մի խումբ անդամներ այսօր բողոքի երթ էին կազմակերպել դեպի Ոստիկանության շենք՝ բողոքելով «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմիշյանին մեքենայից բռնի ուժով հանած եւ ճանապարհի մեջտեղում թողած ոստիկանների դեմ, պահանջելով պատժել քաղաքացիական հագուստով այդ ոստիկաններին:

Բողոքի երթից հետո Կենտրոնի ոստիկանական բաժանմունք էր բերման ենթարկվել «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Aravot.am-ը կապ հաստատեց Գեւորգ Սաֆարյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն արդեն բաց են թողել ոստիկանական բաժանմունքից:

«Ինձ բռնել էին, քանի որ ես ձվերով խփել էին ոստիկանության շենքին, ինձ վարչական մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքը ոչնչացնելու եւ վնասելու հոդվածով, եւ երեք ժամ ինձ այնտեղ պահելուց հետո ինձ բաց թողեցին»:

Գեորգ Սաֆարյանը պատմում է, որ երբ արդեն բողոքի ակցիան ավարտվել էր եւ ինքը կանգնած կանգառում սպասում էր երթուղայինին, քրեական հետախուզության վարչությունից եկան եւ իրեն բերման ենթարկեցին. «Երբ ես մենակ մնացի, երբ մնացածը արդեն գնացին, ոստիկանությունը փաստորեն արդեն դիմել էր քրեական հետախուզության վարչությանը, որպեսզի գան եւ ինձ բերման ենթարկեն»:

Նշենք նաեւ, որ այսօր Ոստիկանության շենքի մոտ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի խոսքերից հետո, թե Ալեք Ենիգոմշյանին բռնի ուժով մեքենայից հանած ու փողոցում թողած քաղաքացիական հագուստով ոստիկանների նկատմամբ ծառայողական քննությունը կավարտվի երեք օրից  եւ որ դա կլինի անաչառ քննություն, Գեորգ Սաֆարյանը նման հայտարարություն էր արել. «Ոստիկանությանը գնահատական կտամ ես՝ որպես Հայաստանի քաղաքացի: Դուք ասացիք, թե հավաստիացնում եք, որ ոստիկանությունը անաչառ քննություն է կատարում, ոստիկանությունը անաչառ քննություն չի անում երբեք…տառապանքս փորձ ունի»:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին ավտոերթի ժամանակ, քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով մեքենայից հանել էին «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմիշյանին, թողել ճանապարհի մեջտեղում, իսկ մեքենայի վարորդին տարել ոստիկանության բաժին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Հարգելի Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
    Ոչ թե Կարմիր գծանշանների եւ տուգանքների բարձր չափերի դեմ պայքարող ավտոերթի ժամանակ, այլ «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031