ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
Աշունը զարմանալի հատկություն ունի՝ ոչ միայն բնությունն է ներկում, այլեւ՝ մարդկանց գունափոխում, գուցե այդ պատճառով՝ ոմանց այս դահլիճում թվում է, իրենք գույն ունեն ու կան, ցավոք կամ բարեբախտաբար, նրանք թվացյալ են, ներկված եւ կոկված, եւ երբ կգա անձրեւը, նրանք կկանգնեն մերկ ու անգույն, ձանձրալի եւ անհետաքրքիր, անձայն եւ անհեթեթ եւ, երիցս ճիշտ էր Ամենայն հայոց բանաստեղծը, որ ասում էր. «Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության – միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու»:
Այո, պետք է խոսեն նրանք, ովքեր խոսելուց զատ նաեւ գործ են անում: Քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ես, թեպետ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահն եմ, ելույթ չունեցա եւ դա իմ սկզբունքային որոշումն էր: Հետեւեցի ելույթներին եւ չզարմացա՝ հայոց այսօրվա քաղաքական դաշտի մի հատվածի համար սկսվել են աստեղային, իրականում ցայտնոտային, ինքնատիրապետումից զուրկ օրեր, մարդիկ ոտքի տակի հողը չեն զգում, չեն ընկալում պահը, վիճակը, կորցրել են ինքնուրույն մտածելու ունակությունը, բայց ունեն անվերջ խոսելու ցանկություն, և որովհետև ռեալ խոսելիք չկա, ստիպված են դիմել ժանրային հնարքների: Չի փրկի՝ տակը նյութ չկա, ասածները մտացածին են, հորինված, կրկնվող եւ պատվիրված՝ եղել է հրահանգ, ստիպված են իմիտացիա ստեղծել, թե տեսեք-տեսեք՝ մենք էլ գործի մեջ ենք, մենք էլ գին ունենք: Նրանց պատասխանելն անօգուտ է, քանի որ «Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում, մարդկանց դեմ խոսելիս՝ պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։ Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել— հեղափոխությունն ու ապստամբությունը»։
Փաստորեն հարյուր տարի անցել է, բայց հայ մտքի տիրույթում նույն անմակարդակ մակարդակն է, կամ պատվեր են կատարում, կամ ընկնում են մանկամտության գիրկը: Ու ես հիմա սա ասում եմ խորին ցավով, որովհետև ճշմարտությունը գոռոցը կամ ճղճղոցը չէ, պատառ-պատառ մի եղեք, բոլորն ամեն ինչ գիտեն, դատավճիռը երբեմն, դատաստան է դառնում դատավճիռ կարդացողի համար, երբ փոխվում են տերերը:
,,Առավոտը,, Մարգոյի, թե հհկ օրգանն է, ասեք իմանանք…
Հարգելի Անահիտ: Դուք պարբերաբար խախտում եք մեր կայքում մեկնաբանությունների հրապարակման կանոնները, եւ ենթադրում եք, որ մենք պետք է այդ մեկնաբանությունները՝ անձնական վիրավորանքներով լեցուն, հրապարակե՞նք: Շարադրեք Ձեր տեսակետն առանց վիրավորանքների, եւ այն կհրապարակվի:
Թող լինի Անահիտ, եթե թաքնվում եք այդ անվան տակ, բայց, սիրելիս, ուզում եմ Ձեզ խնդրել, որ «Առավոտ»-ին հանգիստ թողնեք, այն կատարում է իր աշխատանքը եւ տարածում է գրեթե բոլոր պատգամավորների հայտարարությունները, ելույթները կամ՝ հարցազրույցներ, եւ իմ հանդեպ չունի հատուկ ընդգծված լավ կամ վատ վերաբերմունք: Սա բնական լրագրողական աշխատանք է:
Իսկ եթե Մարգարիտ Եսայանին այդքան շատ եք սիրում, հայհոյեք, բղավեք, վատաբանեք, որքան սիրտներդ կուզի, դա նույնպես բնական է, որովհետեւ այդպես վարվելով դուք ինքներդ Ձեզ եք հավատարիմ: Սակայն, ուզում եմ զգուշացնել՝ չարությունը, թույնը բումերանգի էֆեկտ ունեն, ետ են գալիս ինքնըստինքյան..ողջ եղեք եւ բարի…
Օհո~
Ազատ շարադրության մակարդակի ձեր խոսքը ինքնին ծիծաղելի է և իրարամերժ.
Մեկ ասում եք,,սիրելիս,, ` այնուհետև հհկ լեքսիկոնի գարշահոտ արտանետումներ…
Լրագրությունից մի քիչ էլ ինձ է տրված հասկանալ…
Իսկ քո, տիկին Մարգո, հայտարարությունների ոգով միանգամայն բնական արտահայտված արձագանքը ցավոտ է քեզ համար նույնքան, որքան քո բառապաշարը ինձ համար` որպես քաղաքացի…
Ինչ է, քեզ մանդատով տրված է վիրավորելու իրավունք, իսկ ինձ չի տրված արձագանքելու սրտաբուխ հնարավորություն… ???
Հարգարժան Աննային էլ ասեմ, որ վերաբերմունքդ ու վերապահումներդ շատ ակնհայտ են ընկերուհուդ և նրա անմիջական հհկ ղեկավարների հանդեպ, որը անկեղծորեն թերթի վարկի վրա է անդրադառնում….
Հեռու չգնանք` նայեք Մարգոյի, նույն ինքը հհկ անընդհատ շրջանառվող բառապաշարին, և դրանից դուրս ոչինչ չունեն ասելու…
Կարծես մանդատն առել են ,որ Գալուստին թութակեն…
Սթափվեք, մենք աշխատանք ենք պահանջում և ոչ անհաջղ ու անհամ լեզվամարզանքներ…!!!