Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար»

Հոկտեմբեր 21,2014 18:05

Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2014թ.-ի հոկտեմբերի 21-ի նիստում

Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին:

Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում:

Ազգային Ժողովում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես եկել հստակ առաջարկներով:

Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել և անցել են վտանգավորի շեմը:

Մեր երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:

Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները:

Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից:

Չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ, որին հասարակությանը ծանոթացնելու կարիք չկա:

Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված բողոքի բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:

• Պարտադիր կուտակային օրենքի դեմ բողոքի ցույցեր
• Տաքսու վարորդների բողոքի ցույցեր,
• Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ցույցեր
• ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցեր
• Իրացված տարածքներից տուժած բնակիչների բողոքի ցույցեր՝ Կոնդի, Ֆիրդուսի, Նորագյուղի, Կիլիկիա և այլ օտարված և ամայացված տարածքներ, որոնց բնակիչներն առ այսօր անորոշության մեջ են:
• Անարդար դատական վճիռներ
• Էլեկտրաէներգիայի և գազի սակագների թակացման դեմ պայքարի ցույցեր
• Ամենօրյա կարմիր գծերի և արագաչափերի գրպանահատությունը
• Գյուղացու ապրելու և աշխատելու պայմանների ու երաշխիքների բացակայություն
• Բանկային անհամաչափ բարձր տոկոսադրույքներ և դրանց աղետալի հետևանքներ

Սրան ականատես ենք եղել բոլորս, և ոչ ոք չի կարող սա հերքել:

Սակայն քանի հոգի է ենթարկվել պատասխանատվության, ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար:

Սա է համախմբում մեր հայրենակիցներին, ովքեր այլևս չեն ցանկանում ապրել անարդարության մթնոլորտում:

Հոկտեմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդն այդքան շատ է սպասում:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան
Խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031