Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից»

Հոկտեմբեր 21,2014 17:58

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2014թ.-ի հոկտեմբերի 21-ի նիստում

Անկախության նվաճումից շուրջ քառորդ դար հետո` ինքնիշխանության վաճառքի դիմաց իրենց հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում ժողովրդի իշխանությունը կրկին բռնազավթած Սերժ Սարգսյանն ու նրա խմբավորումը փորձում են մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով անհեռանկար Եվրասիական տնտեսական միությանը, որի լոկոմոտիվ Ռուսաստանում արդեն 15 տարուց ավելի իշխում է բռնապետական համակարգը, և որը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ու համարվելով իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակից` մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին:

Ղազախստանը, որտեղ բռնապետական և կոռումպացված համակարգն իշխում է արդեն 25 տարի, բացահայտ սպասարկում է Ադրբեջանի շահերը, Բելառուսում նույնպես բռնապետությունն իշխում է շուրջ 25 տարի: Այս երեք երկրներն էլ ունեն հետամնաց տնտեսություն, իսկ Ռուսաստանը, դեռ ավելին, ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, ինչի հետևանքով նրա տնտեսությունը մոտ է փլուզման:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային հանձնառությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը և դրանից բխող` միջազգային ճանաչման երաշխավորումը: Այնինչ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իր ոչ լեգիտիմ ստորագրությունը դնելով Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը վավերացնող փաստաթղթի տակ, ոտնահարելով մեր երկրի Սահմանադրությունը, քաղաքակրթական ուղղվածությունն ու արժեքային համակարգը` մեր անկախ հայրենիքն այսօր ուզում է կցել բռնապետական մի կառույցի, որը ոչ միայն խոչընդոտում է ազգային նպատակների իրականացմանը, ոչ միայն հանդիսանում է ներկայիս ռուսական կայսրապաշտության վերականգնման փորձանմուշը, այլ նաև պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնում Ադրբեջանին:

Մենք հասկանում ենք, որ բռնազավթիչները միշտ էլ ցանկանում են ընկերակցել իրենց նմանների հետ, հասկանում ենք, թե խորհրդարանական մեծամասնությունը Ազգային ժողովի այլ խմբակցությունների հետ ինչու է մերժում «Ժառանգության» կողմից ներկայացված «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, սակայն նաև ուզում եմ շեշտել, որ ռուսական միահեծանության հայկական սպասավորներն իրենք են իրենց բացահայտում կամ ինքնաբացահայտվում` ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից: Իսկ բռնազավթիչների հանցագործությունների շարունակումը նրանց միայն ավելի է մոտեցնում հայ ժողովրդի դատարանի դատավճռով իրենց սպասող բանտախցերին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031