Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում»

Հոկտեմբեր 21,2014 17:38

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջեւ:

Ավելին` այն նոր հեռանկարներ է բացում նաեւ օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը նաեւ պատրաստ է շարունակելու երկխոսությունը Եվրամիության անդամ երկրների հետ բոլոր հնարավոր ուղղություններով:

Հարգելի գործընկերներ,

Հոկտեմբերի 15-ին հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ «բարեփոխումների նպատակներն արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»:

Ակնհայտ է, որ նման կարեւորագույն բարեփոխումը պետք է իրականացվի մասնագիտական եւ քաղաքական լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում: Տարակուսելի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիր կամ պսեւդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անցկացման անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այսկերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Նման պնդումը քաղաքագիտական անգրագիտություն է, քանի որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել եւ վերարտադրվել ընտրությունների միջոցով:

Այժմ ընտրությունների մասին:

Հոկտեմբերի 19-ին 13 համայնքում տեղի ունեցան համայնքապետերի ընտրություններ, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Հանրապետական կուսակցության թեկնածուներին: Ուստի, իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031