Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեռական բնույթի հայհոյանքներով հայտնի փոխոստիկանապետի նոր պաշտոնի մասին հարցը շրջանցեցին

Հոկտեմբեր 21,2014 17:19

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը վստահեցնում է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իրենց վարչությունում իրենց գործընկեր ոստիկանների գործերի քննությունն անաչառ չի կատարվում:

Ըստ նրա, «Նյութերի նախապատրաստման ընթացքում, եթե ի հայտ են գալիս ոստիկանի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ, ծառայողական քննության ընթացքը կասեցվում է, նյութերն ուղարկվում են հատուկ քննչական ծառայություն»:
Իսկ նրանց, որոնք պնդում են, թե ներքին անվտանգության վարչությունը իրենց գործընկերների վարքը քննելիս աչք է փակում, պարոն Հակոբյանը իր խորհուրդն ուղղեց. «Նման բան ասողներին խորհուրդ կտայի օրենքով սահմանված կարգով ոստիկանության գործողությունները կարող են բողոքարկել հատուկ քննչական ծառայությունում: Ներքին անվտանգության ծառայության կատարած ծառայողական քննությունը պարտադիր բնույթ չի կրում հատուկ քննչական ծառայության համար»:

Enigomshyan_cuyc_11

Հարցին, թե օրենքով ի՞նչ է նախատեսված կույր մարդուն փողոցում թողնելու դեպքում, Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ նախատեսվում է, եթե քրեորեն արարք լինի, գործը կփոխանցվի ՀՔԾ:

Նա վստահեցրեց, որ ոստիկանապետն անձամբ տեղյակ է դեպքի մասին ու նրա ցուցումով է ծառայողական քննություն սկսվել:

Պարոն Ահարոնյանը դիմեց նաեւ պարոն Հակոբյանին, որ հրապարակի, թե անցած տարի ծառայողական քննության արդյունքով քանի՞ ոստիկան է հեռացվել համակարգից: Հարցը կիսատ թողեց մի կին.«Հեռացվել են, հետո նորից բարձր պաշտոններ են զբաղեցրել»:

«Հեռացված անձը չի կարող պաշտոն զբաղեցնել»,- պատասխանեց պարոն Ահարոնյանը ու անուն պահանջեց:

«Անձամբ ինձ հետ պատահած: Այդ ոստիկանը խուլիգանության համար հեռացվեց, Արայիկ Պետրոսյան՝ կատարյալ խուլիգան»:

Հիշեցնենք, որ Արայիկ Պետրոսյանը Արաբկիր վարչական շրջանի փոխոստիկանապետն էր ու Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ կազմակերպված ակցիաներից հայտնի էր որպես սեռական բնույթի հայհոյանքներ տվող ու աղջիկներին սեռական բնույթի առաջարկություններ անող ոստիկանության աշխատակից:
Այս վերանշանակմանը ոստիկանության պաշտոնյաները չանդրադարձան: Իսկ ներքին անվտանգության վարչության պետը մեզ ասաց, որ Արայիկ Պետրոսյանի նշանակման մանրամասները ու նորից համակարգ վերադառնալու պատճառները կտրամադրեն գրավոր հարցման դեպքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. agni says:

    գործը կփոխանցվի ՀՔԾ????? Շունը շան թաթ չի կծում, թե՞ արդեն կծում է: Չէ էհ, չի կծում: Հաստատ:

  2. Սեռական բույթի հայհոյանքի հակումը շեղում է, ոչ թե հեգեվիճակ: Հո ամեն շեղման համար մարդ չեն դատի: Բա էլ ով պիտի համակարգերում աշխատի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031