Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ կառավարությանը. «Սա ի՞նչ վերաբերմունք է, ո՞նց եք վերաբերվում մեր աշխատանքին»

Հոկտեմբեր 21,2014 16:54

Սահմանամերձ համայնքներում գործունեությանը հարկային արտոնություն տալու կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց. «Կցանկանայի ազդեցության գնահատումը տայիք: Ոչ թե քանակն է կարեւոր՝ 47 համայնքում եք հաշվարկել, այլ թե ինչ տնտեսական կարողություն կա այդ համայնքներում: Դուք հաշվարկե՞լ եք, թե 1 տարի հետո ի՞նչ աճ է լինելու, դուք աճ ակնկալո՞ւմ եք, թե՞ ուղղակի գոյատեւումն են ապահովելու»:

Հետո պարոն Մելքումյանը հարցրեց՝ «Եթե մայր օրենք է, ուրեմն երեք ընթերցում է պետք է անցնի: Իմ կողմից հեղինակած Պետտուրքի մասին նախագիծը արժանացել է կառավարության դրական եզրակացությանը, մտել է օրակարգ, առաջին ընթերցմամբ արդեն անցել է, այս քառօրյայի օրակարգում է, նույն օրենքն է, գրեթե նույնաբովանդակ, հիմա դուք ուզում եք այս փաթեթի մեջ այդ նույն պետտուրքի օրենքը՝ 24 -ժամյա ռեժիմով անցկացնել:

Այսինքն ի՞նչ եք կարծում, իհարկե, հեղինակային որեւէ խնդիր չկա, բայց դուք տեղյա՞կ եք եղել, որ այսպիսի օրենք կա: Կառավարությունը դրական եզրակացություն է տվել, ամիսներ շարունակ անցել է, հիմա դու այդ նույն օրենքը բերում եք, ուզում եք անցկացնեք: Սա ի՞նչ վերաբերմունք է: Ո՞նց եք վերաբերվում մեր աշխատանքին: Միգուցե հանեք սա ձեր փաթեթից, որովհետեւ այս քառօրյայում դա քննարկվելու է»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այն նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը եւ այն նախագիծը, որը Միքայել Մելքումյանն է ներկայացրել, ուներ էական տարբերություններ. «Կառավարությունը հանդես է եկել համակարգային կարգավորման տարբերակով»:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներում աճ ունենալուն՝ նա պատասխանեց. «Մենք չենք ակնկալում, որ այդտեղ մանրածախ առեւտուրը լայն թափ է առնելու, որովհետեւ սահմանամերձ տարածաշրջանները սպառման սահմանափակումների խնդիր ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031