Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի գործով». Փորձագետի կարծիքով, ամբաստանյալի գլխի ուռուցքի չափը նշանակություն չունի

Հոկտեմբեր 21,2014 16:40

«Ֆինանսական բուրգի գործով» ամբաստանյալ, տարադրամի փոխանակման կետերի նախկին պատասխանատու Արթուր Անդրեասյանի համար դատարան էր ներկայացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հաստատած փորձագետը՝ Գագիկ Հարությունյանը:

Ամբաստանյալի առողջական վիճակում նկատելի է սրացում, եւ փորձագետը պետք է նաեւ պատասխաներ մի քանի հարցերի, թե գլխուղեղում հայտնաբերված ուռուցքը կարո՞ղ է պատճառ դառնալ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելուն, ուռուցքը չի՞ դառնա նրա մահվան պատճառ, նա կարո՞ղ է ներկա առողջական վիճակով մասնակցել դատական գործընթացներին:

Փորձագետն ասաց, որ «կիստայի չափը» նշանակություն չունի, ինչը զարմանք պատճառեց նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանին:

Նախագահողն ասաց, որ չնայած մասնագիտական գիտելիքներ չունի, բայց եթե ուռուցքը մեծանում է, ինչը արձանագրվել է Արթուրի դեպքում էլ, այդ դեպքում չի՞ կարող ազդել ուղեղի վրա:

Փորձագետն ասաց, որ խնդիրը չափի առաջացրած հետեւանքներն են:

Ամբաստանյալի համար ասաց, որ նրա մոտ զգացողության խանգարումներ կան, բայց շարժողական խանգարումներ չկան (Մենք հիշում ենք, որ ամբաստանյալը դատարան էր բերվում օգնությամբ, շարժվել չէր կարողանում-Ռ.Մ.): Իսկ «ձեւացնել», թե կան խանգարումներ, ըստ փորձագետի, հնարավոր չէ:

Արթուր Անդրեասյանի պաշտպանը համաձայն չէր փորձագետի հետ, եւ նրա գնալուց հետո հանդես եկավ միջնորդությամբ, միջնորդելով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

Նա ասաց, որ եզրակացությունը, որը տվել են փորձագետները, պարզ չի, թե ում կողմից, երբ է անցկացվել, ինչ մեթոդներով, ինչպիսի մասնագետներ են ներգրավված եղել:
Ըստ պաշտպանի, դրանով իսկ խախտվել են քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

Նա ցանկանում էր, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացնելու ժամանակ պատասխանեն իր այս հարցերին. ծա՞նր է այս պահին իր պաշտպանյալ Անդրեասյանի ներկա վիճակը, թե՞ ոչ, կարո՞ղ է ներկա վիճակը հանգեցնել հոգեկան խանգարման կամ մահվան, հնարավո՞ր է նրան այս վիճակով պահել կալանավայրում, թե՞ ոչ:

Միջնորդությանն առարկեցին մեղադրող պարոն Երիցյանն ու տուժողները: Ըստ դատախազի, պաշտպանական կողմը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն պահանջելու դեպքում, պետք է հիմնավորի, որ նախկինը կեղծ է կամ ճիշտ չէ:
Դատարանը մերժեց միջնորդությունը:

Այդ ժամանակ նկատելի էր, որ ամբաստանյալը կրկին թույլ է, եւ պաշտպանը խնդրեց ժամանակ շտապօգնություն հրավիրելու համար:

Դատական նիստերի դահլիճից հեռացվեց ամբաստանյալի մայրը, որը ուզում էր տեղից ինչ-որ բան ասել:

«Հանեք, որպես մայր, սպանեք»,-ասաց նա, որը մինչ այդ զգուշացվել էր դատավորի կողմից, տեղից չմիջամտելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031