Այսօր ժամը 17:30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի զրույցը: Թեման Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատավճիռը:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: