«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` եռյակին արված առաջարկությունը ոչ եռյակի նիստում եւ ոչ էլ «Ժառանգություն» կուսակցության վարչությունում չեն քննարկել: Այսօր այդ մասին ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը`եռյակի հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եռյակը խախտել է նախկին քառյակի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Խոսքը կառավարությանը ներկայացրած 12 կետերի մասին է, որը ներկայացրել էր քառյակը`ներառյալ ՀՅԴ-ն: Ըստ Ռուբեն Հակոբյանի քառյակի ուժերը համատեղ պետք է քննարկեին կառավարությանը ներկայացված տասներկու պահանջները, սակայն իրենք ՀՅԴ իրենց գործընկերներին տեղյակ չէին պահել: Հիմա, ըստ Հակոբյանի, հնարավոր է դրանով է պայմանավորված ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումը եւ երեկվա եռյակի նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու պահանջին չմիանալը:
Լրագրողներից մեկի հարցին, եթե եռյակը հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ, ապա ինչո՞ւ չկա միասնական դիրքորոշում նաեւ ԵՏՄ-ի հարցի հետ կապված, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ իրենք չունեն կոնսեսուս: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ինքը եւս սպասում է հոկտեմբերի քսանչորսի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթին:
Հարցին, թե եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, հնարավո՞ր է «Ժառանգությունը» պաշտպանի նրա թեկնածությունը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք ունեն իրենց թեկնածուն, եւ բացի այդ նման հարցերը դեռեւս վաղ է քննարկել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եղբայր, այն կորցրել ելք, մյուսը անտեսել, սա չունենք, նա չունենք,ընդդիմություն ալ չունե՞նք: