Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական բուրգի գործով. «Իմ եւ բանկի գումարները անհետացել են «Մոսկվիչկայի» տարադրամի փոխանակման կետերում»

Հոկտեմբեր 21,2014 15:47

Ֆինանսական բուրգի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող ճանաչված ՎՏԲ բանկի կառավարչի տեղակալ Երվանդ Ներսիսյանը: Նա ժամանակին աշխատել է «Յունիբանկում» եւ դատարանին հայտնեց, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների տարադրամի փոխանակման կետերի պատասխանատու, այս գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ճանաչել է 2010 թվականից, երբ ինքը աշխատել էր վարկային բաժնի պետ, իսկ Արթուրն էլ դիմել էր իրենց՝ անշարժ գույք գնելու համար վարկ ստանալու նպատակով:

Նա ներկայացրել էր որպես երաշխիք , որ ունի տարադրամի փոխանակման կետեր, «Մոսկվիչկա» սուպերմարկետի ֆիքսալ հաշիվները, որը, ի դեպ, առանց տնօրենի՝ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու՝ Արամ Նազարյանի չիմացությամբ չէր կարող տրամադրվել , ինչպես նաեւ տուժողին հայտնել էր, որ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ են Նազարյանների հետ: Տուժողը նաեւ ասաց, որ 140.000 դոլար վարկ է տրվել Արթուր Անդրեասյանին, վարկը մարվել է եւ Արթուր Անդրեասյանը մեկ տարի անց դարձյալ դիմել է վարկ ստանալու համար:

Հետագայում հարաբերություններն այնքան են վստահելի եղել, որ ըստ այս տուժողի, ինքն իր անձնական գումարը՝ 120.000 դոլար, 2012թ. փետրվարից մինչեւ տարեվերջ տոկոսով տրամադրել է Արթուրին: Դատարանում նա այսօր հայտնեց, որ իր եւ բանկի գումարներն անհետացել են «Մոսկվիչկա» սուպերմարկետների տարադրամի փոխանակման կետերում: Տուժողներից մեկի ներկայացուցիչը հարցրեց տուժողին, թե եթե քավոր-սանիկային հարաբերություններ էին եւ գումարների շրջանառություն էր տեղի ունենում, հնարավո՞ր էր շինծու պարտքեր են, ինչին բանկային համակարգի աշխատողը պատասխանեց, որ ինքն էլ է այդպես կարծում:

Հետեւեց մեկ այլ հարց. հնարավո՞ր էր Արթուր Անդրեասյանը այնպիսի մեծ գումարներ հաներ, խաղադրույքների վրա դներ, որ հայտնվեր պարտքերի տակ: Տուժողն ասաց՝ ոչ: Արթուր Անդրեասյանի կողմից խաղադրույքներում գումարներ դնելու մասին հարց հնչեց նաեւ մեղադրող Երիցյանի կողմից, մասնավորապես՝ հղում անելով նախաքննության ժամանակ տուժողի տված ցուցմունքը, թե Արթուր Անդրեասյանը «Եվրաֆուտբոլ» կազմակերպություն ուներ եւ խաղադրույքներ էր անում:

Դատարանում տուժողը բացառեց այդ հանգամանքը եւ հայտնեց, որ քննիչն է իրեն ուղղորդել: Երբ մեղադրողն ասաց տուժողին, թե պատրա՞ստ է հաղորդում տալ քննիչի դեմ, նա պատասխանեց ոչ, քանի որ ապացուցելի չէ նրա գործողությունները եւ անիմաստ է:

Մանրամասները քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031