Պրահայի քաղաքային դատարանը Եվրամիության երկրներում «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին և նրա չորս հանցակիցներին ձերբակալելու թույլտվություն է տվել, հայտնում է «Փրագ Փոստ»-ը:
Հայ գործարարի սպանությունը կազմակերպելու համար Սողոյանը հեռակա կարգով Չեխիայում 22 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա և իր հանցակիցները, որոնք նույնպես ազատազրկման են դատապարտվել, իրենց պատիժը չեն կրում, քանի որ գտնվում են արտերկրում:
Ըստ դատավճռի, Սողոյանը 2007թ. սպանություն է պատվիրել և կազմակերպել, սակայն վարձու մարդասպանը սխալմամբ սպանել է այլ մարդու և դանակահարել մեկ ուրիշին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև