Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորայր Անդրեյան. «Մհերի դուռ» ամսագիրն արտահայտում է պահանջատիրություն

Հոկտեմբեր 21,2014 14:43

«Պահանջատիրությունը մեր կազմակերպության գլխավոր խնդիրն է»,- այսօր` հոկտեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում «Մհերի դուռը» ամսագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց ամսագրի գլխավոր խմբագիր Նորայր Անդրեյանը:

Նա նշեց, որ ամսագիրը ստեղծվել է 2011 թվականին Փարիզում տեղի ունեցած Արեւմտահայոց ազգային երրորդ համագումարի լույսի ներքո, այն տպագրվում է ե’ւ արեւմտահայերենով, ե’ւ արեւելահայերենով. «Ամսագիրը պարունակում է 5 գաղափարական հոդվածներ, որոնք մեր գաղափարախոսության շրջանակներում արտահայտում են պահանջատիրությունը»:

«Մհերի դուռը» ամսագրի խորագրերն են «Ես հայ եմ», «Իմ պապերի ճանապարհով», «Արեւմտահայի ժառանգներ»: Նորայր Անդրեանի խոսքերով` իրենք փորձել են ամսագրի գաղափարախոսությունը կառուցել քաղաքական շրջանակներին համապատասխան. «Ամսագրում զետեղված են 50 յուրովի փաստեր եղեռնի մասին: Աշխարհի ճանաչված դեմքերի, դիվանագիտական ներկայացուցիչների, դեսպանների ներկայացմամբ, ականատեսների վկայությունները, թե ինչպիսի դաժանությամբ են վարվել հայ ժողովրդի հետ 1915 թվականին»:

Պարոն Անդրեյանը նշեց, որ իրենց միջոցները սուղ են, սակայն նախատեսվում է պարբերականը ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով եւ ռուսերենով, իսկ թուրքերենով էլ՝ կազմել անհրաժեշտ նյութերի տեղեկագիրը: Եվ միայն միջոցներ ունենալու դեպքում կկարողանան անհրաժեշտ թարգմանությունները կատարել:

Չնայած ամսագրի տպաքանակը 500 օրինակ է, բայց այն ուղարկել են ԱՄՆ, Ռուսաստան, Մերձբալթյան, ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031