Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «ԵՏՄ մտնելուց հետո չե՞նք գնալու ասենք, եղբա՛յր, բա մեր քաղաքացիների եկամտահարկը ո՞նց եք հաշվարկելու»

Հոկտեմբեր 21,2014 14:39

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու մասին օրենքների փաթեթը, որով նախատեսվում է սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին ազատել հարկերից: Այդ արտոնությունը վերաբերում է ինչպես ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, այնպես էլ եկամտահարկին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց՝ այս օրենքով հարկային фարտոնությունների ցանկը հաստատում է կառավարությո՞ւնը, մոտավորապես քանի՞ բնակավայր կմտնեն սրա տակ, ունե՞ք հաշվարկներ:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այդ ցանկն առաջարկվում է, որ սահմանի կառավարությունը. «Հաշվարկ արել ենք, սահմանամերձ բնակավայրերի քանակը շատ մեծ է, հաշվարկը կատարել է մինչեւ 47 համայնքների համար»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հարցրեց՝ եկամտահարկի համար արտոնություն տալի՞ս եք, ասենք, դպրոցի գյուղում աշխատողի աշխատավարձի եկամտահարկի մասին է խոսքը. «Ասենք, Չինարի գյուղի դպրոցի ուսուցչուհուն տալի՞ս եք: Բացի այդ, ԵՏՄ ենք մտնում, ՌԴ-ի օրենքն ասում է, որ եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի եւ ռուսական կենտրոնական բյուջեի միջեւ, մենք իրավունք ունե՞նք ՌԴ-ից պահանջել որ մեր ռեզիդենտից ստացված եկամտահարկը փոխանցի ՀՀ համապատասխան տարածքային բյուջե: Եվ հետո, հարկային փոփոխությունից սկսում է էռոզիայի գործընթաց, հարկային համակարգը այս փոփոխությունից հետո կդիմանա՞, թե՞ չէ»:

Վախթանգ Միրումյանը Չինարիի դպրոցի ուսուցչուհու հետ կապված պատասխանեց, որ աշխատավարձերից օրենքն ասում է, որ եկամտահարկ է հաշվարկելու. «ԵՏՄ անդամակցությունը չի պարտադրում հարկերի գծով նույն քաղաքականությունն ունենալ: Նման նորմ նախատեսված չէ: Որեւէ պրակտիկա, որեւէ մոդել չկա, այդ հարցը դեռ չի քննարկվել»: Հրանտ Բագրատյանը զարմացավ՝ ԵՏՄ մտնելուց հետո ասենք, մեր Ալեքսանյանը կամ Պողոսյանն աշխատում են ՌԴ-ում, չե՞նք գնալու ասենք, եղբա՛յր, բա սրանց եկամտահարկը ո՞նց եք հաշվարկելու: Բնական է, որ պիտի անենք, չէ՞: Դուք պատասխանում եք, որ այդպիսի պրակտիկա չկա,: Այն ժամանակ ԵՏՄ էլ չկար, հիմա կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031