Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում նավթի գներն իջել են, իսկ Հայաստանում`ոչ». տնտեսագետ

Հոկտեմբեր 21,2014 14:36

Այսօր «Անալիտիկ» ակումբում ՀՀ տնտեսության ներկա զարգացումները եւ դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ տատանումների ազդեցությունը թեմայով ասուլիս էր: Բանախոսներից մեկը` կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ ինքը դոլար-դրամ տատանում չի տեսնում, եւ առաջարկեց ասուլիսի թեման փոխել: Պարոն Մեսրոբյանը նկատեց, որ Հայաստանը վարում է փոխարժեքի լողացող քաղաքականություն, ինչն էլ ենթադրում է տատանումներ. «Եթե մեկ շաբաթվա մեծ տատանումը 3%-ը չի անցնում, որպես սպառող, ուշադրություն պետք չէ դարձնել: Հայաստանում 1.5%-ը չի անցել տատանման»:

Հարություն Մեսրոբյանի դիտարկմամբ` Հայաստանն ընդհանրապես մրցունակ պետություն չէ` մի քանի գործոններով. «Առաջինը` պետությունն ու օլիգարխիան սերտաճած են, բոլոր ասպարեզներում խոսել տնտեսական, մակրո եւ այլ ծրագրերի մասին, անիմաստ բան է, որովհետեւ մեկ շահ է գործում` օլիգարխի շահույթը: Պարզ օրինակ` շուկայում 25-30% անկում եղավ նավթի գների, մեզ մոտ անկումը բենզինի չկազմեց անգամ 1 %»:

Կառավարման փորձագետի խոսքերով` «Հայաստանում հաճախ խոսում են տարբեր ծրագրերից, թե ինչ է մեզ սպասում. մեկ խոսում էին Եվրամիության մասին, մեկ` Եվրասիական տնտեսական միության, նման քաղաքականության պարագայում մեզ ոչինչ չի սպասում: Հայաստանն անհաջող պետություն է, այդ թվում տնտեսության հարցում, օլիգարխիա- պետություն սերտաճելը բերել ու բերելու է նրան, որ ոչ մի ասպարեզում մրցունակ չենք, ու այսպես կիմանաք, եթե մենք բուն պատճառների մասին չխոսենք,մնացածը լոլոներ են»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ այնքան էլ համաձայն չէ Մեսրոբյանի հետ. «Որ ասվեց, թե քանի կա օլիգարխիա, խնդիրները լուծվող չեն: Իհարկե, օլիգարխիան չարիք է, բայց օլիգարխներն էլ կարող են բարի գործ անեն ու էլի գումարներ վաստակեն: Ինչու մեր ավտոմոբիլները բենզինով են, այլ ոչ թե էլեկտրաէներգիայով, այս դեպքում էլ կարող են գումարներ աշխատել: Անհեռատես քաղաքականություն է»:

Ապա պարոն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ մեր տնտեսությունը գահավիժում է:
Հարություն Մեսրոբյանն էլ անդրադառնալով անհեռատես տնտեսական քաղաքականությանն, ասաց, որ այո, անհեռատես է պետության համար, իսկ սեփական գրպանի համար շատ լավ քաղաքականություն է. «Ինչո՞ւ պիտի օլիգարխը տանջվի, ներդրում անի տեխնոլոգիաներ փոխի, եթե ինքը կարող է բենզինի 40%-անոց անկման դեպքում Հայաստանում գները չփոխի, ունենա օդից գումար: Անհեռատեսությունը գալիս է նրանից, որ կա գրպանի շահ, ինչքան շատ, այնքան լավ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031