Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահի նամակը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին

Հոկտեմբեր 21,2014 14:14

Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշի նամակը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին

Հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջ-խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը
կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական
եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական
գործողություններին:

Իր եւ իր գործընկերների անունից խոտորվեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին
Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:

Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին
եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ
կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման
ընդլայնման միտումները տարածաշրջանում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031