Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի երթ դեպի ոստիկանություն

Հոկտեմբեր 21,2014 13:59

«Նախախորհրդարանի» մի խումբ անդամներ այս պահին հավաքվել են Ազատության հրապարակում: Ի նշան բողոքի, նրանք պատրաստվում են երթ սկսել դեպի ոստիկանություն: Նրանք դատապարտում են հոկտեմբերի 19-ին՝ կիրակի օրը, «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ կատարվածը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այդ օրը՝ քաղաքում կարմիր գծանշանների եւ տուգանքների բարձր չափերի դեմ պայքարող ավտոերթի ժամանակ, քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի միջեւ:
Քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցնելով մեքենան ճանապարհի մեջտեղում՝ կույր Ալեք Ենիգոմշյանին հանել են մեքենայից, թողել ճանապարհի մեջտեղում, իսկ վարորդին տարել ոստիկանության բաժին:

«Նախախորհրդարանի» անդամները պահանջում են քրեական գործ հարուցել քաղաքացիական հագուստով այդ ոստիկանների նկատմամբ եւ պնդում են, որ ոստիկանապետի հայտարարությամբ սկսված ծառայողական քննությունը անիմաստ է: «Ի՞նչ ծառայողական քննություն, քրեական գործ պետք է սկսվի: Ծառայողական քննությունը ոչինչ չի պարզելու: Մենք այս ռեժիմից ոչինչ չենք ակնկալում, որովհետեւ ոչինչ չեն անելու: Ոստիկանների այդ գործողությունները հանցագործություն են, դրա համար պահանջում ենք հարուցել քրեական գործ»,- ասաց «Նախախորհրդարանի» անդամ Վիգեն Նազարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ a1plus.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031