Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, «Պոստ Սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 19-ին «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ նման դեպքերում, եթե սպանություն չի արձանագրվել, ինքը փորձում է լսել բոլոր կողմերին: Եվ ըստ իրեն հասած տեղեկությունների, այնտեղ մի փոքր այլ բան է տեղի ունեցել.
«Ես ոչ մեկին չեմ արդարացնում, որովհետեւ կան խնդիրներ, որոնք անկախ ամեն ինչից՝ պետք է ճիշտ լուծվեն: Այսինքն` Ենիգոմշյանին չպետք է այդտեղ թողնեին: Մնացածին ես գնահատականներ չեմ տա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ