Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը մեր հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Եվրասիական տնտեսության միությանը անդամակցելով` Հայաստանին մեծ հեռանկարներ են սպասվում, հավելելով, որ տնտեսության զարգացման առումով Հայաստանը միանշանակ կշահի:
«Առաջին հերթին ապահովել ենք մեր անվտանգությունը, որը շատ կարեւոր է բոլոր ազգերի, բոլոր երկրների համար, եւ երկրորդ ամենակարեւորը` լայն տնտեսական շուկայի ձեռքբերելն է», – ասաց ԱԺ պատգամավորը:
Արմեն Կարապետյանի համոզմամբ` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լուրջ տնտեսական աճ կարձանագրվի:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ