Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Շատ շատերը Ազատության հրապարակի ժողովուրդը չէին»

Հոկտեմբեր 21,2014 13:28

«Ես առայժմ ոչ մի արտառոց բան քաղաքական դաշտում չեմ տեսնում, նույնիսկ միտինգները դարձել են բավականին ընթացիկ»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա համարում է, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքը տարբերվում է 2007-2008 թվականների հանրահավաքներից նրանով, որ այն ժամանակ մարդիկ ինչ-որ ակնկալիքներով իրենք էին գալիս Ազատության հրապարակ. «Լրիվ այլ է, երբ մարդուն բերում են: Այստեղ խնդիրը նրանում էր, որ շատ շատերը այդ հրապարակի ժողովուրդը չէին, իրենք բերվել էին այդ հրապարակ, իսկ հրապարակի ժողովրդի էներգետիկան լրիվ այլ է լինում»:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ եթե այդ բերված հանրությանը մարդիկ միանան, շատ բաներ կարող են փոխվել, սակայն, եթե իրավիճակը նույնը մնա, ոչ մի բան չի կարող փոխվել. «Այստեղ մարդիկ չգիտեն, թե ինչ են ուզում: Այն մարդը, որ գալիս է հրապարակ, գիտի, թե ինչ է ուզում լսել: Տարբերությունը դա է»:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրմանը՝ նա նշեց, որ քաղաքական ուժերի 90 տոկոսը կողմ է այդ ինտեգրմանը: Բացառություն են կազմել Ազատ դեմոկրատները, «Ժառանգություն» կուսակցության մի հատվածը եւ մի քանի անհատներ. «Այդ կողմնորոշումը, սկսած 1994 թվականից, նույնն է եղել, դա էլ նորություն չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031