Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրին

Հոկտեմբեր 21,2014 13:26

Հոկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարն անդրադարձել է հանրապետությունում գործող մշակութային օբյեկտների` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելու խնդրին: Իրավիճակի գնահատման համար նախարարը հանձնարարել է աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը` այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ՀՀ տարածքում` ներկայացնելով գործող մշակութային օջախներում տիրող պատկերը, մասնավորաբար` ինչ վիճակում են մուտքերը, ինչ տոկոս են կազմում թեքահարթակներ ունեցող օբյեկտներն ընդհանուրի մեջ և այլն:

ՀՀ քաղաքաշինության նախարարը նշել է, որ տվյալների հավաքագրումից և իրավիճակը գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու նպատակով:

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի ընթացքին: Այս առումով զեկուցվել է, որ առաջիկայում մասնագիտական ժյուրին փակ, գաղտնի կարգով գնահատելու է ներկայացված աշխատանքներն` ըստ համապատասխան չափորոշիչների, ինչին կհաջորդի արդյունքների ամփոփումը, ապա` կհայտարարվեն հաղթողները:

Հիշեցնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կգործի մինչև ս/թ նոյեմբերի 6-ը:

Քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031