Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «15 տարեկան երեխային դատելով պավլիկմառոզովներ ես դաստիարակում»

Հոկտեմբեր 21,2014 13:17

«Ես երբեք Շանթի կողմնակիցը չեմ եղել, բայց Շանթի 15 տարեկան տղային դատել միայն նրա համար, որ նա պաշտպանել է իր հորը, ես չեմ ընդունում»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա հավելեց, որ համարում է՝ առանց գաղափարախոսությունների, ռոմանտիկայով ապրող տասնհինգամյա դեռահասը պարզապես գնացել է հոր հետեւից եւ պաշտպանել է նրան. «Դու տասնհինգ տարեկան երեխային դատելով պավլիկմառոզովներ ես դաստիարակում: Ես չեմ քննարկում՝ ճի՞շտ է Շանթը, թե՞ սխալ, նա պաշտպանել է իր հորը, ոչ թե հոր ճիշտն ու սխալը, եթե այսօր չես թողնում, որ այդ երեխան իր հորը պաշտպանի, ինչպե՞ս է տասնութ տարեկանում նա գնալու հայրենիքը պաշտպանի, ինչպե՞ս ես դու այդ սերունդին ստիպելու, որ գնա հայրենիք պաշտպանի, բայց հորը չպաշտպանի»:

Պարոն Քոչարյանը նկատեց, որ մյուս կողմից սպանություններ, բռնաբարություններ են կատարվում, բայց այդ հանցագործությունները կատարողները պատիժ չեն ստանում, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ դատական գործ չի հարուցվում. «Այս անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունը իշխանությունների հետ խնդիր ունի: Իշխանությունների քայլերը ես համարում եմ ոչ ադեկվատ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031