Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Ջանիբեկյան. «Հանդիսատեսը կվայելի կիրթ հումոր»

Հոկտեմբեր 21,2014 13:12

Նոյեմբերի 6-ից մեծ էկրան կբարձրանա Հրանտ Երիցկինյանի առաջին ֆիլմը՝ «Ուրիշի փոխարեն»:

– Ի՞նչ սկզբունքով ես համաձայնվում այս կամ այն դերին և ինչպե՞ս ստացվեց «Ուրիշի փոխարեն»-ը Հրանտի հետ:

– Չունեմ հատուկ կարծրացած սկզբունքներ, որոնցով միշտ շարժվում եմ: Յուրաքանչյուր առաջարկի մոտենում եմ իր տեսանկյունից: Միանշանակ հոնորարից, գովազդից և այլ բաներից առաջ կարևոր է իմ դերը, հետո՝ ֆիլմի որակը, որովհետև կինոն ինձ համար թիմային արվեստ է:

Հրանտի դեպքում մեկ այլ գայթակղություն էլ կար. նա ասաց, որ այս դերում ի սկզբանե հենց ինձ է տեսել: Եվս մի հանգամանք. ճանաչելով Հրանտ Երիցկինյանի մարդկային տեսակն ու ծանոթ լինելով ճաշակին՝ չէի կարող բաց թողնել նրա դեբյուտում խաղալու հնարավորությունը:

– Ո՞րն է այս ֆիլմի մեխը:

– Նուրբ հումորը: Ինձ համար կատակերգության մեջ ամենակարևորը դրության հումորն է, այսինքն՝ ես մարդուն չեմ ծիծաղեցնի ծիծաղելու բան անելով: Գրոտեսքային ժանրից դեպի տնազ մի քայլ է, ինձ համար շատ վախենալու է ստեղծագործել այդ սահմանագծի վրա:
Ինքս ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց դատելով սցենարից կարող եմ հստակ ասել, որ հանդիսատեսը կվայելի կիրթ հումոր:

– Ինչո՞վ են նման Սոսը և Արսենը, բացի այն որ երկուսն էլ ամուսնացած չեն և մեծ հաջողություն են վայելում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ:

– Շատ չեն տարբերվում, հատկապես, որ երկուսին էլ մշտապես հարցնում են՝ երբ ես ամուսնանալու (ծիծաղում է). Արսենը, կարելի է ասել, իմ դրսևորումներից մեկն է, և եթե ես հայտնվեի նմանատիպ իրավիճակներում, երևի կլինեի հենց այդպիսին:
Առհասարակ, իմ բոլոր կերտած կերպարներում ես փորձում եմ ոչ թե վերամարմնավորել արտաքին դրսևորումները, այլ ներկայացնել տվյալ կերպարի մտածելակերպն ու աշխարհայացքը:

Playhouse Films

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031