Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը՝ պատգամավորներին. «Կարեն Անդրեասյանը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2014 13:05

Այսօր ԱԺ-ում Կարեն Անդրեասյանը պատասխանեց պատգամավորների բողոքներին ու քննադատություններին, որոնք հնչել էին իր 2013-ի զեկույցի եւ անձամբ իր հասցեին:

Զեկույցը ներկայացնելիս պաշտպանը խնդրել էր պատգամավորների աջակցությունը՝ խնդիրների լուծման համար: Պատգամավորներից ոմանք հեգնեցին օմբուդսմենին, որ մի քիչ ուժեղ եղեք, ձեր մանդատն ավելի ուժեղ է, դուք մեզանից եք օգնություն խնդրում, այդքան խեղճ մի եղեք:

Կարեն Անդրեասյանն այսօր նրանց պատասխանեց. «Կարեն Անդրեասյանը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի, ոչ մեկի այդ դահլիճում: Պաշտպանության կարիք ունի օմբուդսմենի ինստիտուտը, դա նշանակում է շահերի պաշտպանությունը ձեր ընտրողների եւ իմ դիմումատուների: Եթե որեւէ բան չի բավարարում մեզ, չի նշանակում, որ դրա մասին չպիտի խոսենք այս բարձր ամբիոնից: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ պատգամավորներից գեթ մեկը անդրադարձ է ունեցել եւ դրանից հետո բան է փոխվել: Մենք միամիտ չենք եւ հասկանում ենք, որ քաղաքական բարդ խնդիրները ժամանակ են պահանջում: Բայց թեկուզ այդ 150-ի մեջ կան հարցեր, որոնք ոչ մի քաղաքական բարդ խնդիր էլ չեն: Դրանց մասին է խոսքը, որ կարելի է մեկ-մեկ ընդհանուր այս թեժ մթնոլորտից դուրս բերելով արդյունավետ լուծումներ ստանան»:

Նա ասաց, որ իշխանական եւ ոչ իշխանական ուժերից ստացել է բազմաթիվ կառուցողական առաջարկներ, բոլորն էլ հաշվի է առնելու եւ քայլեր է ձեռնարկելու:

ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը,Լեւոն Զուրաբյանը դժգոհել էին, որ Մարտի 1-ի մասին պաշտպանը հպանցիկ է անդրադարձել իր զեկույցում: Կարեն Անդրեասյանը բացատրեց, որ իրենք ոչ թե ցանկություններով են առաջնորդվում, այլ՝ օրենքով, իսկ օրենքը թույլ չի տալիս իրեն ընթացիկ դատական գործերում միջամտություն. «Օրենքը թույլ չի տալիս չավարտված գործերով գնահատականներ տալ: Օրենքն ինձ թույլ է տալիս անել այն ամենը, ինչ տեսնում եք զեկույցում»:

Վերջում Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ իր տարիքն իրեն բավականացնում է իր աշխատանքը կատարել պատշաճ. «Ես իմ տարիքով եւ հոգեվիճակով բավական հաջող անում եմ այս գործը, ուզում եմ անել ավելի հաջող»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031