Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Որեւէ կերպ ճնշումը թուլացնելու մտադրություն չունենք». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 21,2014 12:18

Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:

– Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հաստատումը հետաձգել է մինչեւ փետրվար-մարտ ամիսները։ Ձեր
կարծիքով, պատահակա՞ն էր արդյոք այդ քայլը, եւ որքանով էր դա պայմանավորված ներքաղաքական վերջին իրողություններով։

– Սա արդեն համընդհանուր համոզում է, եւ բոլոր լուրջ վերլուծաբաններն ու մեկնաբանները համաձայն են, որ Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել է հոկտեմբերի 10-ին սկսված համաժողովրդական նոր շարժման ճնշման ներքո։ Հանրահավաքի գլխավոր ուղերձներից մեկն այն էր, որ սահմանադրական փոփոխություններն ընդդիմության կողմից, ժողովրդի կողմից դիտվում են որպես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման գործիք, եւ հենց այդ պատճառով այդ փոփոխությունները մերժվում են։

Սերժ Սարգսյանը հստակ հասկացավ, որ ստեղծված իրավիճակում եթե պնդի իր խոստումը եւ ստորագրությամբ հավանություն տա հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին, այսինքն՝ սկսի սահմանադրական փոփոխությունների ընդունման քաղաքական գործընթացը, դա ժողովրդական ընդվզման լրացուցիչ պատճառ կհանդիսանա։

Ուստի նա կատարեց մարտավարական նահանջ, նրա հաշվարկը հետեւյալն է՝ սպասել այնքան ժամանակ, մինչեւ համաժողովրդական շարժման ճնշումը հասնի գագաթնակետին, վերապրել այդ գագաթնակետը, որից հետո նորից ամրապնդել իր դիրքերը, եւ դրանից հետո միայն փորձել սահմանադրական փոփոխությունները փաթաթել ժողովրդի վզին՝ արդեն թուլացած ճնշման պայմաններում։

Բնականաբար, մենք նույնպես հասկանում ենք այդ հաշվարկները, նահանջին վերաբերվում ենք որպես մեր կողմից թեեւ լուրջ, բայց փոքր ձեռքբերման, եւ որեւէ կերպ ճնշումը թուլացնելու մտադրություն չունենք։

Արման ԳԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031