Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը

Հոկտեմբեր 21,2014 12:14

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երևույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա ևս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսևորման մասին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաև համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները ևս ակնհայտ քաղաքական հետապնդում են:

Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթև ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները:
Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երևույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի և անհամատեղելի լինի:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
21 հոկտեմբերի, 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031