Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Իրենց լրատվամիջոցներով վերստին գործի են դրել շանտաժի քաղաքականությունը» «Իրատես de facto»

Հոկտեմբեր 21,2014 11:50

Հետհանրահավաքային տրամադրությունների մասին զրուցում ենք Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։

– Ի՞նչ հաջողություններ կարելի է ակնկալել, երբ դավանանք չունեցող գործիչներ են ղեկավարում առաջին նախագահի բնութագրած «շարժումը»։ Հստակեցնեմ միտքս։ Երեկ Գագիկ Ծառուկյանին «բոմժի» կարգավիճակ խոստացող քաղաքական առաջնորդներն այսօր նրա հետ նույն «նավում» են։ Ասել է՝ հավատա՞լ շրջանառվող այն «տեսությանը», թե քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է։

– Ես չէ, որ պետք է դրա համար ամաչեմ կամ պատասխան տամ։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի պատասխանատվության դաշտում գտնվող խնդիր է։ Եթե նրանք միմյանց ներել են կամ հասկացել, ապա դա լավ է, բայց այդ ամենի համար հանրությանը բացատրություն տալը իրենց խնդիրն է։

Վերջին հինգ տարիներին առիթ եմ ունեցել կարծիք հայտնելու Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակած «պրագմատիկ քաղաքականության» կամ «ռեալպոլիտիկի» մասին։ Դրանով միշտ քողարկվել են անսկզբունքային վարքագծերը, անգամ հանրորեն մերժելի գործարքներն ու գործընթացները։ Եթե ես արդարացնեմ, որ մեր փոքրիկ երկրում, հասարակության, հանրության առջև առաջնորդները, քաղաքական գործիչները կարող են իրենց նման կերպ պահել ու նման վարքագիծ դրսևորել, ապա ես պետք է ընդունեմ, որ, օրինակ, ընտանիքում էլ կարելի է այդպես անել, ընտանիքի անդամները հրապարակավ միմյանց խայտառակեն, ամենավերջին մեղադրանքներն ու վիրավորանքները հասցնեն, իսկ հաջորդ օրը կրկին հրապարակավ ասեն, թե իրենք լավ ընտանիք են ու սիրում են միմյանց։

Ինձ համար քաղաքականությունը և բարոյականությունը գնում են ձեռք ձեռքի տված, և ես ամեն մի դրսևորում չէ, որ քաղաքականություն եմ համարում, ինչպես էլ որ այն կոչի դրա հեղինակը։ Լավ է, որ նախկին անհաշտ ախոյանները միմյանց ներել են ու իրար հետ են, բայց ցավալի է, որ նրանք իրենց լրատվամիջոցներով վերստին գործի են դրել շանտաժի քաղաքականությունը, ովքեր իրենց գաղափարները չեն կիսում, ովքեր բարձրաձայնում են, որ նրանցից սպասելիք չունեն, նրանց չեն հավատում, կամ համարում են, որ նրանք ծրագիր ու ընդհանուր օրակարգ չունեն, որակվում են իբրև տականքներ, ծախվածներ, իշխանության գործակալներ և այլն։

Ես հիշում եմ, թե ինչպես 2007-2009 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործիչները, պատգամավորները անարգանքի սյունին էին գամում Լևոն Տեր-Պետրոսյանին իր հռետորաբանության, «ով մեզ հետ չէ, տականք է» կարգախոսի համար։ Այսօր նրանք ոչ միայն միացել են՝ մի կողմ թողնելով իրար հասցեի արձակված այդ լուտանքները, այլև ընդդիմախոսների դեմ իրենց լրատվամիջոցներով միասնաբար անում են այն, ինչը մերժում էին իրենց հանդեպ անելիս։ Ըստ որում, քաղաքական ընդդիմախոսությանը պատասխանում են լուտանքներով, ցինիզմով, զրպարտությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողներին հրապարակավ անվանում է ջղաձգվողներ, իսկ նրանց լրատվամիջոցները, գրչակները ավելի նողկալի դրսևորումների են անցել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031