Հատված «Ժողովուրդ»-ի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցազրույցից:
– Ձեր զեկույցները շատ հաճախ դատախազության աշխատակիցների համար
արժանահավատ չեն թվում։ Դուք էլ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, թե պաշտպանության կարիք ունեք, քանի որ նշված կառույցից Ձեր նկատմամբ անձնական բնույթի հետապնդումներ են իրականացվում։ Շարունակո՞ւմ եք պնդել այդ մասին։
– Ես պաշտպանության կարիք չունեմ, մարդիկ սխալ են հասկանում։ Նույնիսկ Ազգային ժողովում։ Իրականում պաշտպանության կարիք ունի այն բովանդակությունը, որը ես հրապարակում եմ, այսինքն՝ եթե ես ասում եմ, որ որեւէ տեղ խախտվել է որեւէ մեկի իրավունքը, ուրեմն դա չի նշանակում, որ ինձ է պետք պաշտպանել, քանի որ ես անձնապես լրիվ պաշտպանված եմ։ Պետք է, որ որոշակի ուժեր եւ կառույցներ կանգնեն այդ ճշմարտության կողքին եւ պաշտպանեն ինձ եւ այն մարդուն, ով ունի այդ պաշտպանության կարիքը։
Հաճախ լինում է այնպես, որ պետական մարմինները, փորձելով ինքնապաշտպանվել, անձնական բնույթի հարձակումներ են անում։ Նման դեպքերում ես առաջարկում եմ, որ ԱԺ-ն դառնա այն հարթակը, որտեղ կորոշվի, թե ո՞վ է ճիշտ, եւ ով՝ սխալ։ Սակայն ասածս չի ենթադրում այն,՝ որ ցանկացած պատգամավոր կարող է ասել, թե դատախազությունը ճիշտ է, քանի որ այդ պատգամավորը կարող է ինչ-որ պատվեր կատարել։
Կարդացեք նաև
Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում