ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում: Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել՝ «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»: Պարզվում է՝ անվճար լավաշից փորձել են օգտվել նաեւ այլ համայնքի բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այսպիսի սահմանափակումներ դնել:
Թեմայի շարունակությունը՝ առաջիկայում
Լուսանկարները՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
21.10.2014